Ազգային ժողովի միջանցքներից մեկից հեռացված մի քանի աթոռները կրկին վերադարձվել են նախկին տեղը։ Այդ աթոռներին սովորաբար նստում են խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողներն ու օպերատորները։ Factor TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր ԱԺ նախագահի հրահանգով միջանցքից աթոռները հեռացվել էին՝ այն բանից հետո, երբ Ալեն Սիմոնյանն այդ հատվածով անցնելիս տեսել էր լրատվամիջոցների օպերատորներին՝ այդ աթոռներին նստած։ …