Բոբ Մենենդեսը հայտնել է, որ շարունակում է դեմ լինել Թուրքիային F-16-եր վաճառելուն

Լուրեր

16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը, որը ներկայացնում է Նյու Ջերսի նահանգը, հայտարարել է, որ չի մտածում Թուրքիային նոր F-16 կործանիչներ վաճառելու դեմ իր առարկություններից հրաժարվելու մասին, հայտնում է Politico-ն, որին վկայակոչում է Turkish Minute-ը։ Մենենդեսը որպես դեմ արտահայտվելու պատճառ նշում է մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունները։ Նա թեմային դարձյալ անդրադարձել է այն բանից հետո, երբ Պետքարտուղարությունը ծանուցել է Կոնգրեսին, որ մտադիր է ռազմական տեխնիկա վաճառել Թուրքիային։

Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին և վստահ է, որ կարող է ստանալ Կոնգրեսի համաձայնությունը, որն անհրաժեշտ է վաճառքի համար։

Նշվում է, որ Մենենդեսը վետոյի իրավունք ունի F-16 կործանիչների վաճառքի հարցում և եթե նա ու հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը չստորագրեն փաստաթուղթը, Բայդենի վարչակազմը չի կարողանա F-16-երը վաճառել Թուրքիային:

«Մնում է տեսնել, թե արդյոք Սպիտակ տունը կփորձի ճնշել Մենենդեսին կամ Ռիշին այդ հարցում», – գրում է լրատվամիջոցը։

ԱՄՆ 35 կոնգրեսականներ նախագահ Բայդենին ուղղված նամակում զգուշացրել են, որ պատրաստ են ձեռնարկել բոլոր գործողությունները՝ արգելափակելու F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:

Էմմա Չոբանյան