ԵՄ-ն ու Ադրբեջանը ծրագրում են գազամատակարարման ծավալի ավելացման նոր համաձայնագիր կնքել․ Reuters

Լուրեր

16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ երկրներին  հավանություն տալ Ադրբեջանից գազի ներկրմանն ու աջակցել դրա համար խողովակաշարերի թողունակության ընդլայնմանը։ Այս մասին ասվում է  փաստաթղթի նախագծում,  հաղորդում է Reuters-ը։

Նշվում է, որ փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը  պետք է կառավարությունների հաստատումն անցնի և դեռ կարող է փոփոխվել, ԵՄ-ի ջանքերի մի մասն է պատերազմից հետո Ուկրաինայում ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար:

«Երկու կողմերն էլ պատրաստ են աջակցել բնական գազի երկկողմ առևտրին՝ մինչև 2027 թվականը Հարավային գազային միջանցքով Եվրամիություն տարանցելով առնվազն 20 միլիարդ խորանարդ մետր գազ՝ հաշվի առնելով առևտրային կենսունակությունը և շուկայի պահանջարկը»,-ասվում է փաստաթղթում։

Նախագծում նաև նշվում է, որ երկու կողմերը  պետք է խրախուսեն ցանցի ընդլայնման ֆինանսավորումը դեպի Եվրոպա մատակարարումները մեծացնելու համար։ Ըստ փաստաթղթի նախագծի՝ գազի ապագա պայմանագրերը պետք է համապատասխանեն ԵՄ-ի կլիմայի փոփոխության թիրախներին։

Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը հուլիսի վերջին պատրաստվում է այցելել Բաքու։ Այցի նպատակն է  քննարկել ԵՄ երկրներ բնական գազի ներմուծման ավելացման հարցը և Հարավային գազային միջանցքի ընդլայնմանն աջակցելու համաձայնագրի նախագիծը։

 

Էմմա Չոբանյան