ԱՀԿ ղեկավարը կոչ է արել վերադարձնել դիմակների ռեժիմը

Լուրեր

19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19.08.2026 | 19:13
3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը
19.08.2026 | 18:58
ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ
19.08.2026 | 18:44
«Եթե տղամարդավարիով է, բա ինչի՞ պարոն Ղազինյանը դուրս գնաց, ասել էր` չեմ գնում». Ալեքսանյան
19.08.2026 | 18:29
Խմբակցության նիստ ունեինք, հետ վերադարձանք. «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 18:20
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
19.08.2026 | 18:18
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ
19.08.2026 | 18:10
Լարված իրավիճակ Ազգային ժողովի նիստում // Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 18:02
Հայաստանն ու Գերմանիան կարևորել են գործարար կապերի և առևտրաշրջանառության ընդլայնումը
19.08.2026 | 17:57
ԵՄ-ն 2 մլն եվրոյով կաջակցի Հայաստանում օդի որակի վերահսկման համակարգի բարելավմանը
19.08.2026 | 17:49
Թումանյանի թանգարանի հիմնանորոգումն ու վերակառուցումը կավարտվի 2028 թվականին
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ողջ աշխարհի կառավարություններին կոչ է արել վերադառնալ դիմակներ, քանի որ COVID-19-ից մահացությունների թիվը շարունակում է աճել։ Այս մասին հուլիսի 13-ին հայտնել է Sky News հեռուստաալիքը։

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ համաճարակը «հեռու է ավարտվելուց»․ «օմիկրոն» շտամի տարատեսակները շարունակում են հիվանդության նոր ալիքներ, հոսպիտալացումներ ու մահեր հարուցել ողջ աշխարհում։

«Ես մտահոգված եմ, քանի որ COVID-19-ի դեպքերի թիվը շարունակում է աճել՝ լրացուցիչ ճնշում գործադրելով լարված առողջապահական համակարգերի և բուժաշխատողների վրա: Ինձ նաև անհանգստացնում է մահացությունների թվի աճի միտումը», – ասել է Գեբրեյեսուսը:

Նա ընդգծել է, որ «պետք է կիրառվեն փորձարկված միջոցներ», ինչպիսիք են դիմակներ կրելը, տարածքների բարելավված օդափոխությունը, թեստավորման և բուժման արձանագրությունների պահպանումը։

Ավելի վաղ ԱՀԿ-ն կանխատեսել էր, որ առաջիկա երկու ամիսներին Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կավելանա։

Տաթև Ֆռանգյան