Հայամետ օրինագծեր՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների ներկայացրած փոփոխություն #121, փոփոխություն #611, փոփոխություն #337 օրինագծերը, հաղորդում են ամերիկահայ կազմակերպությունները: Ըստ վերջիններիս տեղեկության, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը համաձայնվել է օրենքի այս լրացումները ներառել 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Հիշեցնենք, որ փոփոխություն #611 (նախկինում՝ #698) ներկայացվել է կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Այն պնդում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց: Այս օրինագծին են որպես համահեղինակներ միացել ավելի քան 25 կոնգրեսականներ: Թիվ 611 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ «en bloc 5»-ի փաթեթի մեջ և քվերակության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս:

Ընդունված մյուս օրինագիծը՝ փոփոխություն #121 (նախկինում՝ #837), ներկայացվել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի և Բրեդ Շերմանի կողմից: Օրինագիծը պահանջում է պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից տրամադրել զեկույց, որը մանրամասներ կներկայացնի թուրքական անօդաչու թռչող սարքերում ԱՄՆ-ի պահեստամասերի օգտագործման մասին, որոնք Ադրբեջանը կիրառել է ԼՂ երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների, 2020 թվականի ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման վերաբերյալ: Այս նախաձեռնությունը աջակցել են շուրջ երկու տասնյակ այլ կոնգրեսականներ: Թիվ 121 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ «en bloc 1»-ի փաթեթի մեջ և քվերակության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս:

Մյուս փոփոխություն #337 (նախկինում՝ #992) ներկայացվել է կոնգրեսական Ջեքի Սփեյերի կողմից, որը հանձնարարում է պաշտպանության նախարարին, պետքարտուղարի հետ համաձայնեցնելով, ներկայացնել Կոնգրեսին Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Բացի այդ, զեկույցը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգության ոլորտի աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Օրինագիծն աջակցել են շուրջ 15 կոնգրեսականներ: Թիվ 337 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ «en bloc 3»-ի փաթեթի մեջ և քվերակության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս:

Հայամետ երկու այլ օրենքի փոփոխություններ, որոնք ներկայացվել են 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքը լրացնելու համար, մոտ ապագայում ևս քվերակության կդրվեն Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին: