Տոկաևը Ղազախստան է կանչում Ռուսաստանից հեռացած արևմտյան ընկերություններին

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է բարենպաստ պայմաններ ստեղծել Ռուսաստանից հեռացած օտարերկրյա ընկերությունների՝ իրենց երկիր տեղափոխման համար։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 14-ին, հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Տոկաևը նշել է, որ այժմ գլոբալ պայքար է ընթանում ներդրումային կապիտալի համար, մասնավորապես, մոտ 1,400 օտարերկրյա ընկերություններից գրեթե ամեն երկրորդը դադարեցրել է գործունեությունը կամ լքել ռուսական շուկան։

Կառավարությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի նրանց Ղազախստան տեղափոխելու համար։ Դա մեզ լավ հնարավորություններ կտա ավելացնելու միջին և վերին վերամշակման ապրանքների արտադրությունը, ընդգծել է պետության ղեկավարը։

Տոկաևը հիշեցրել է, որ ինքը նաև հանձնարարել է մի շարք ներդրումային նախագծեր պատրաստել վերամշակող արդյունաբերության ոլորտում, սակայն մինչ այժմ «պարծենալու քիչ բան կա», իսկ նոր նախագծեր չկան։

Հիշեցնենք, որ փետրվարի վերջից՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո հարյուրավոր օտարերկրյա ընկերություններ հայտարարել են Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու կամ սահմանափակելու մասին։

Տաթև Ֆռանգյան