Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ արշավը շարունակվում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը օրենսդիր մարմնին ներկայացնելուց հետո։ Այս անգամ Փայլանին սպառնացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոալիցիոն գործընկեր, «Գորշ քայլերի» քաղաքական թև հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, գրում են թուրքական լրատվամիջոցները։ «HDP-ի ամբարտավանի կողմից ներկայացվել …

