ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ կատարած շրջայցին

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Հուլիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը բացման խոսքով հանդես է եկել «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակներում անցկացվող «Միջազգային պաշտպանության մասին օրենսդրության համապարփակ բարեփոխում» խորագրով շահագրգիռ կառույցների մեկնարկային հանդիպմանը․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Պաշտպանն իր ելույթում նշել է, որ ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանների գրեթե բոլոր տարեկան զեկույցներում, այդ թվում նաև ոլորտին վերաբերող արտահերթ զեկույցի շրջանակներում:

Ի թիվս այնի՝ Քրիստիննե Գրիգորյանը բարձրաձայնել է իրավական պաշտպանությանն առնչվող թե´ օրենսդրական, և թե´ գործնականում այդ պաշտպանությունն ապահովելու գործելակերպերի բացերին և ընդգծել, որ մեկնարկող օրենսդրական փոփոխությունները պետք է հասցեագրեն այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են՝ ապաստան հայցողների չվերադարձելիության սկբունքի ապահովումն՝ անկախ փախստականի կարգավիճակ ստանալուց, անվճար թարգմանության ինստիտուտի օրենսդրական ու գործնական ապահովմանը ապաստան հայցողների հետ հաղորդակցվող բոլոր պետական մարմինների, ներառյալ սահմանապահ զորքերի, ոստիկանության, քրեակատարողական վարչակազմի կողմից և այլն:

Պաշտպան Գրիգորյանը անդրադարձել է նաև վերջերս կատարած շրջայցին Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ, որի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանի կողմից տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, բնակության պայմաններն ու կացարանի սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, Կացարանի աշխատակիցների և Միգրացիոն ծառայության ղեկավարի հետ:

Պաշտպանը նշել է, որ բարձրացված հարցերի համապարփակ ու ինստիտուցիոնալ հասցեագրման նպատակով անհրաժեշտ է առաջնահերթ ապահովել բավարար ֆինանսական ռեսուրսներ։

Խոսքի ավարտին Քրիստիննե Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, որի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը ևս ընդգրկված կլինի միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներում»,- ասված է հաղորդագրությունում։