Ադրբեջանում բենզինի գնի թանկացումը հարուցել է վարորդների դժգոհությունը

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Ադրբեջանում  հասարակության դժգոհությունն է առաջացրել բենզինի նոր թանկացումը։ Մասնավորապես, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  AI-95 պրեմիում տեսակի բենզինի գինը բարձրացել է 25 տոկոսով՝ հասնելով երկու մանաթի՝մոտ 1,18 դոլար։ Միաժամանակ AI-98 սուպերբենզինը թանկացել է 15 տոկոսով։ Այս բենզինի մեկ լիտրն արդեն վաճառվում է երկու մանաթով՝ մոտ մոտ 1,35 դոլարով։

Վարորդներն ու քաղաքացիներին էլ մտավախություն ունեն, որ բենզինի թանկացումը իր հետ կբերի երթուղայի տրանսպորտի վճարի թանկացում, ինչպես նաև՝ վառելիքի այլ տեսակների ու ապրանքների։

Մամուլում արդեն իսկ խոսվում է գառան մսի թանկացման մասին՝ մոտ 20 տոկոսով։ Այժմ գառան մեկ կիլոգրամն արժե 15 մանաթ՝ մոտ 8,82 դոլար։ Սոցցանցերում օգտատերերը նույնիսկ կատակում են այս թեմայով։

Кавказский Узел-ի հետ զրույցում էլ, մասնավարոապես, Բաքվի բնակիչ, վարորդ  Արիֆ Ռասուլովը, որը վարում է Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենա, ասել է, որ թանկացումն իրեն ստիպել է մտածել մեքենան վաճառելու մասին։

«Մինչ թանկացումները, երբ AI-95-ն արժեր 1,6 մանաթ, ես խնայում էի գումարը՝ մեքենան օգտագործելով միայն շտապ անհրաժեշտության դեպքում։ Իսկ հիմա մտածում եմ մեքենան վաճառելու մասին, փոխարենը գնելու եմ օգտագործված հիբրիդ մեքենա»,-ասել է Ռասուլովը։

Chevrolet Cobalt-ի սեփականատեր Սամեդ Գահրամանովը նույնպես մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ իր նոր մեքենան օգտագործում է AI-92 բենզին, որի գինը չի փոխվել։

«Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ անուղղակիորեն, կազդի բոլորի վրա։Ադրբեջանում բենզինի մի ապրանքանիշի թանկացումից հետո միշտ բարձրանում է մեկ այլ ապրանքանիշի գինը»,- ասել է նա։

Հավելենք, որ 2021 թ-ի հունվարին  էլ Ադրբեջանում AI-92 բենզինի մեկ լիտրի արժեքը թանկացել էր 11 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գինը ՝մեկ երրորդով։

Էմմա Չոբանյան