ՌԴ-ն երկընտրանքի առաջ է՝ ռեզերվները տեղակայել Դոնբասում, թե՞ պաշտպանվել ուկրաինական հակագրոհներից․ Մեծ Բրիտանիայի ՊՆ

Լուրեր

09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակի իր ամենօրյա ամփոփագիրը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է Դոնբասում հարձակման համար գործի դնել վեց առանձին ստորաբաժանումներ։ Մինչ ներխուժումը այդ ստորաբաժանումները կազմված էին մինչև 150,000 հոգուց։

«Վերջին շաբաթներին ռուսական ուժերը որևէ հարձակողական գործողություն իրականացնելիս ավելի հաճախ գործել են մոտ 100 հոգանոց խմբերով: Ռուսաստանը հենց սկզբից ամեն կերպ փորձում է արդյունավետ հարձակում ապահովել, և այդ խնդիրը գնալով ավելի սրվում է։ Բացի այն, որ ռուսական հրամանատարությունը բախվում է  անձնակազմի լուրջ սղության հետ, նաև երկրընտրանքի առաջ է կանգնած՝ ռեզերևները տեղակայել Դոնբասո՞ւմ, թե՞ պաշտպանվել ուկրաինական հակահարձակումներից հարավ-արևմտյան Խերսոնի ուղղությամբ»,-ասվում է ամփոփագրում։

Բրիտանական հետախուզությունը նաև նշում է, որ ՌԴ-ի առաջիկա քաղաքական նպատակը Դոնեցկի ամբողջ շրջանի գրավումն է։

«Թեև Ռուսաստանը դեռ կարող է հասնել հետագա տարածքային նվաճումների, նրանց օպերատիվ և առաջխաղացման տեմպերը, հավանաբար, շատ դանդաղ կլինեն առանց նշանակալի օպերատիվ դադարի»,-նշվում է ամփոփագրում։

Էմմա Չոբանյան