Կայացել է Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականացնող 10-րդ խմբի հերթափոխը
Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած հերթական խումբը մեկնել է Հալեպ և այնտեղ կիրականացնի իր առաքելությունը․ տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման եվ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հուլիսի 18-ին կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականցանող 10-րդ խմբի հերթափոխը:
Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած հերթական խումբը մեկնել է Հալեպ և այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 10-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները: