Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին ու գլխավոր դատախազին

Լուրեր

09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն ռադան Իվան Բականովին ազատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից։ Ավելի վաղ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշմամբ ժամանակավորապես հեռացվել էր պաշտոնից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի ուշ Զելենսկին Ռադա է ներկայացրել Բականովին պաշտոնանկ անելու առաջարկը։

Պաշտոնանկ  է արվել նաև Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան. ինչպես Բականովի դեպքում, Զելենսկին նախ նրան հեռացրել է պաշտոնից, ապա Ռադա է ներկայացրեց պաշտոնանկության առաջարկը։

Զելենսկին պաշտոնանկությունները բացատրել է Ուկրաինայի դատախազների և անվտանգության ծառայության աշխատակիցների շրջանում դավաճանության դեպքերի աճով։

Բականովը 2019 թվականի օգոստոսից աշխատել է որպես Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար, իսկ մինչ այդ եղել է «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահը։ Բականովը Զելենսկու մանկության ընկերն է։ Զելենսկիի նախագահական քարոզարշավի ժամանակ նա ղեկավարել է նախընտրական շտաբը։

 

Տաթև Ֆռանգյան