Գու­գարքի նախկին համայնքապետը մեղավոր է ճանաչվել համայնքապատկան հողամասը ապօրինի վարձակալության հանձնելու գործով

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Լոռու մարզի Գուգարքի համայնքապատկան հողամասերն օրենքի խախտմամբ և պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Քննությամբ հիմնավորվել էր, որ 2005թ.-ից մինչև 2020թ. Լո­ռու մար­զի Գու­գարք հա­մայն­քի ղե­կա­վարի պաշտոնն զբաղեցրած Ա. Ա­շուղ­յա­նը, 2007թ. ի պաշ­տո­նե տե­ղե­կաց­ված է եղել հա­մայն­քա­յին սե­փա­կա­նութ­յուն հան­դի­սա­ցող ա­րո­տա­վայ­րի տա­րած­քում հե­ռա­հա­ղոր­դակ­ցութ­յան օ­պե­րա­տոր ըն­կե­րութ­յան կող­մից ա­լե­հա­վաք կա­յան տե­ղադ­րե­լու, շա­հա­գոր­ծե­լու մտադ­րութ­յան և դ­րա դի­մաց բարձր վար­ձավ­ճար վճա­րե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին:

Պաշ­տո­նեա­կան դիր­քը ծա­ռա­յութ­յան շա­հե­րին հա­կա­ռակ օգ­տա­գոր­ծե­լով՝ հե­տա­գա տա­րի­նե­րին հա­մայն­քա­յին սե­փա­կա­նութ­յուն հան­դի­սա­ցող հո­ղա­մա­սի օգ­տա­գործ­ման դի­մաց ակն­կալ­վող վար­ձավճար­նե­րի հաշ­վին իր ըն­տա­նի­քի հա­մար լրա­ցու­ցիչ ե­կա­մուտ­ներ ա­պա­հո­վե­լու շա­հա­դի­տա­կան դրդում­նե­րից ել­նե­լով՝ համայնքի ղեկավարը հա­մա­պա­տաս­խան մրցույ­թա­յին հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծե­լու և մր­ցույթ անց­կաց­նե­լու հիմ­քեր ստեղ­ծե­լու նպա­տա­կով պա­հան­ջել է կնո­ջը՝ Ն. Քո­չար­յա­նին, նշված հո­ղա­տա­րած­քը վար­ձա­կա­լե­լու մտադ­րութ­յան մա­սին հա­մա­պա­տաս­խան դի­մում ներ­կա­յաց­նել հա­մայն­քա­պե­տա­րան: Ապա նա ան­ձամբ նա­խա­ձեռ­նել է հո­ղա­տա­րած­քի հա­տա­կագծ­ման աշ­խա­տանք­նե­րը և ս­տեղ­ծել մրցույ­թա­յին հանձ­նա­ժո­ղով:

Գլխա­վո­րե­լով մրցույ­թա­յին հանձ­նա­ժո­ղո­վը՝ համայնքի ղեկավարը կազ­մա­կեր­պել և­ անցկաց­րել է նշված հո­ղա­մա­սը վար­ձա­կա­լութ­յան տրա­մադ­րե­լու վե­րա­բեր­յալ ձևա­կան մրցույթ, ո­րի արդ­յուն­քում հաղ­թող է ճա­նաչ­վել մրցույ­թի միակ մաս­նա­կից հան­դի­սա­ցող Ն. Քո­չար­յա­նը: Վերջինիս հետ 2007թ. հու­նի­սի 1-ին կնքել է հո­ղա­մա­սի վար­ձա­կա­լութ­յան պայ­մա­նա­գիր, ո­րով հա­մայն­քա­յին սե­փա­կա­նութ­յան 0,12 հա մա­կե­րե­սով հո­ղա­մա­սը կա­ռու­ցա­պատ­ման իրա­վուն­քով 50 տա­րի ժամ­կե­տով և տա­րե­կան ընդամենը 2.000 ՀՀ դրամ վար­ձավ­ճա­րի դի­մաց վար­ձա­կա­լութ­յան է տրա­մադ­րվել նրան:

Այ­նու­հետև վար­ձա­կա­լութ­յան պայ­մա­նա­գիր կնքե­լուց կարճ ժա­մա­նակ անց՝ 2007թ.ի հու­լի­սի 20-ին, Ա Ա­շուղ­յա­նը կնոջ մի­ջո­ցով նույն հո­ղա­մա­սի 0,02 հա մա­կե­րե­սով հատ­վա­ծը տա­րե­կան 1.020.000 ՀՀ դրամ վար­ձավ­ճա­րի դի­մաց են­թա­վար­ձա­կա­լութ­յամբ հանձ­նել է հեռահաղորդակցության ըն­կե­րութ­յա­նը: Արդ­յուն­քում մինչև 2020թ. մարտ ա­միսն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կազ­մա­կեր­պութ­յու­նից, փաս­տա­ցի հա­մայն­քա­յին սե­փա­կա­նութ­յուն հան­դի­սա­ցող հո­ղա­մա­սի օգ­տա­գործ­ման դի­մաց, նրա ընտանիքը ստա­ցել է ընդ­հա­նուր 12.489.500 ՀՀ դրամ վար­ձավ­ճա­րի տես­քով շա­հույթ, ին­չի հետ­ևան­քով էա­կան վնաս է պատ­ճառ­վել Գու­գարք հա­մայն­քի ի­րա­վունք­նե­րին և­ օ­րի­նա­կան շա­հե­րին: Հա­մայն­քը զրկվել է իր սե­փա­կա­նութ­յուն հան­դի­սա­ցող գույ­քի օգ­տա­գործ­ման դի­մաց ա­ռանձ­նա­պես խո­շոր չա­փե­րի ե­կա­մուտ ստա­նա­լու և հո­ղա­մասն իր նպա­տա­կա­յին ու գոր­ծառ­նա­կան նշա­նա­կութ­յամբ օգ­տա­գոր­ծե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից:

Վերոնշյալ ա­րար­քի հա­մար Ա­. Ա­շուղ­յա­նին մե­ղադ­րանք էր ա­ռա­ջադր­վել ՀՀ քրեա­կան նախկին օ­րենսգր­քի 308-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սով, և նրա նկատ­մամբ որ­պես խա­փան­ման մի­ջոց է կի­րառ­վել ստո­րագ­րութ­յու­նը չհե­ռա­նա­լու մա­սին:

Քրեական գործը 2020թ. դեկտեմբերին համայնքի ղեկավարի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դեռևս նախաքննության ընթացքում Ա. Աշուղյանը համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնել է:

2022թ. հուլիսի 14-ին կայացված դատավճռով, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, վերջինս մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքների կատարման համար և դատապարվել 3 տարի ժամկետով ազատազրկման՝ տեղական ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում և դ­րանց են­թա­կա ստո­րա­բա­ժա­նում­նե­րում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով:

Սակայն նկատի ունենալով ամբաստանյալի տարիքը, առողջական խնդիրները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերականգնել է համայնքին պատճառված վնասը, անձը զղջացել է արարքի համար և աջակցել հանցագործության բացահայտմանը՝ ՀՀ քրեա­կան նոր օ­րենսգր­քի 84-րդ ­հոդ­վա­ծի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահ­մա­նվե­լով փոր­ձաշր­ջան:

Մարզի դատախազության կողմից մարզպետին ներկայացված միջնորդագրի արդյունքում նաև լուծվել է կքված վարձակալության պայմանագիրը և համայնքի ու հեռահաղորդակցության օպերատոր ընկերության միջև կնքվել է վարձակալության նոր պայմանագիր, ինչով վերականգնվել են համայնքի խախտված իրավունքները»,- ասված է հաղորդագրությունում։