Այսուհետ կթույլատրվի դատական նիստերի դահլիճ ջրի շշերով մտնել

Լուրեր

09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
Բոլորը

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի հրամանով այսուհետ կթույլատրվի դատարանի նիստերի դահլիճ ջրի շշեր տանել։ Խնդրի մասին երեկ բարձրաձայնել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը․ ֆեյսբուքյան էջում գրառմամբ նա հայտնել էր, որ նախօրեին նիստի ընթացքում կարգադրիչներն արգելել էին պլաստիկե շշով ջուր տանել դահլիճ։ Մելիքյանը բոլոր փաստաբաններին կոչ էր արել ի նշան բողոքի դատարանի դահլիճ ներկայանալ ջրի շշերով։

Ինչո՞ւ չէր թույլատրում դատավարության մասնակիցներին ջրի շշերով գնալ նիստի դահլիճ․ ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը Factor.am-ին ասաց, որ եղել են դեպքեր, երբ դատավարության ընթացքում նիստի մասնակիցները, կողմերը միմյանց վրա ջրի շշեր են նետել, և այդ նախադեպերը կանխելու համար, անվտանգության նկատառումներից ելնելով, դատական կարգադրիչները չեն թույլատրել պլաստիկե շշեր ներս տանել:

«ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը՝ պարոն Սերգեյ Չիչոյանը, տեղեկացվել է խնդրի մասին, և իր հրահանգով պլաստիկ շշերի՝ դատարանի դահլիճ տանելու արգելքն այսուհետ կվերացվի»,- ասաց ԲԴԽ խոսնակը։

Արփի Հակոբյան