Ազատ ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները մասնակցում են Զագրեբում անցկացվող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությանը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները և 5 մեդալ նվաճել ԵԱ-ում: Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ 44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանն ու 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կանգնել են պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով արծաթե մեդալակիրներ:

Ղազարյանը եզրափակչում 5:10 հաշվով զիջել է ուկրաինացի Իվան Զալիսկոյին, Ավանեսյանը 4:6 հաշվով պարտվել է Իլյա Շկետիկին (Ուկրաինա), իսկ Հովհաննիսյանը 0:10 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Կվատաշիձեին:

Հայաստանի պատանեկան հավաքականի ևս երկու ներկայացուցիչ էլ դարձել է բրոնզե մեդալակիր: Արմեն Պապիկյանը (38 կգ) բրոնզի համար գոտեմարտում 10:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի Ալեքսանդր Դելչևի նկատմամբ, իսկ Տիգրան Ըխտոյանը (48 կգ) որոշիչ գոտեմարտում 4:0 հաշվով հաղթել է ավստրիացի Քրիստիկան Կիկելին:

Հայաստանի ազատ ոճի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել նաև Ավետիք Թութխալյանը (41 կգ), Վրեժ Հարությունյանը (44 կգ), Արսեն Հյուսունցը (48 կգ), Դավիթ Դավթյանը (52 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (62 կգ), Վահե Սաղյանը (68 կգ) և Անդրանիկ Ջաղեթյանը (85 կգ):

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ15 տարեկանների հավաքականի կազմում էլ մրցավայր է մեկնել 4 ըմբիշ, որոնցից մեկը՝ 41 կգ քաշային Յուրի Մխիթարյանը, պայքարը շարունակում է եզրափակչում: Վերջինս կիսաեզրափակչում կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: ԵԱ-ի եզրափակչում ևս Մխիթարյանը կմրցի Ադրբեջանի ներկայացուցչի հետ:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված մյուս ըմբիշները՝ Դավիթ Սարգսյանը (52 կգ), Սամվել Տերտերյանը (62 կգ) և Արթուր Ամոյանը (68 կգ), մեկը մյուսից վստահ հաղթանակներ տանելով, դուրս էին եկել կիսաեզրափակիչ, սակայն հավասար պայքարում պարտվել են և կպայքարեն բրոնզե մեդալների համար»,- ասված է հաղորդագրությունում։