Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես ուղերձ է հղել Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ։ Նրա ուղերձում ասվում է․ «Թույլ չտալ, որ պատերազմից հետո Արցախում խաղաղ կյանքը վերականգնվի, ամեն ինչ անել, որ մարդիկ լինեն հուսահատության մեջ ու ապրեն վախի զգացումով. սա ադրբեջանական իշխանությունների նպատակային, համակարգված քաղաքականություն է: Այս եզրակացությունը հիմնված է փաստերի, Արցախի համայնքներում ուսումնասիրությունների, մարդկանց …