Թող գումար չտա՛ն՝ տո՛ւն տան․ քաշաթաղցիների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան ընկերությունը ՀՀ պաշտոնյաներին է ներկայացրել երկաթուղու ուսումնասիրության արդյունքները․ քննարկվել են ԹՐԻՓՓ-ի շրջանակում նոր ներդրումները
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմը սկսվել, բայց չի ավարտվում տեղահանված քաշաթաղցիների համար։ Գլխավերևում տանիք ունենալու համար այս մարդիկ կռիվ են տալիս արդեն 1 ու կես տարի։

Կառավարության շենքի դիմաց հավաքված այս քաղաքացիները տարիներ առաջ են Հայաստանից Քաշաթաղի շրջանում վերաբնակեցվել։ Տեղահանությունից հետո գործադիրը նրանց մինչև 10 մլն դրամի սահմաններում հավաստագրեր է տրամադրում, որպեսզի Հայաստանում բնակարան գնեն, բայց չեն կարողանում․ պատճառները տարբեր են։ 

7 երեխաների հայր Հարություն Թադևոսյանը ծնունդով Արմավիրի մարզից է, 2007 թ-ին տեղափոխվել է Քաշաթաղի շրջան, գյուղ Գանձարան, 2 տուն ու տնտեսություն է թողել այնտեղ, հիմա վաձով է բնակվում։

Այստեղ հավաքվածները  բազմանդամ ընտանիքներ ունեն։ Ասում են՝ բնակարանների գները բարձրացել են, տուն չեն կարողանում գտնել։ 

Քաշաթաղում թողել են տուն-տեղ ու դուրս եկել, անգամ հագուստ չեն հասցրել վերցնել։  Այստեղ հավաքվածներից շատերն արդեն հավաստագրեր ստացել են, բայց տուն գնող դեռ չկա։ Կան նաև այնպիսիք, որ տուն գտել են 10 մլն դրամի սահմաններում, վարկով կամ ավտոմեքենայի գրավով գումար  են վերցրել, բայց գործարքի համար կանխավճար տալուց հետո մեկ այլ խնդրի են բախվել՝ կորցնելով նաև այդ գումարները։ Կառավարությունից քաշաթաղցիներին առաջարկել են  իրենց բողոքը գրավոր ներկայացնել, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից այսօր մեզ պարզաբանում ստանալ չհաջողվեց։ 

Մանրամասները՝ տեսանյութում։