ՌԴ-ն է Ալիևին խոստացել ՀՀ-ի զորքը հանել ԼՂ-ից․ սա Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրում է․ Լիլիթ Գևորգյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը Factor TV-ի հարցազրույցում անդրադարձավ այն նորությանը, որ ՀՀ-ից այլևս զորակոչիկներ ԼՂ չեն տարվի։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ԼՂ-ում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել ՊԲ ծառայելու:

«Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է։ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի»,- ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

Գործընթացը կավարտվի սեպտեմբերին։ Փետրվարի 22-ին Պուտինի հետ հանդիպմանը Ալիևն էր հրապարակայնորեն պահանջել՝ հանել ԼՂ-ից ՀՀ-ի զորքերը։ Այդ օրը ՌԴ-ի հետ Ադրբեջանը կնքեց ռազմական դաշնակցության մասին հռչակագիր։ Բացի այդ, օրերս Ալիևը նախարարների կաբինետում դժգոհել էր, որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը Բաքու այցի ժամանակ խոստացել է, որ հայկական զորքերը մինչև հունիս դուրս կբերվեն Ղարաբաղից, բայց այդ խոստումը դեռ չի կատարվել։ ՌԴ-ն չի հերքել Ալիևի այս բացահայտ հայտարարությունը։ Կարելի՞ է պնդել, որ ՀՀ-ի զորքերի դուրսբերումը ԼՂ-ից արվել է նաև ՌԴ-ի ձեռքով և ՀՀ-ի իշխանությունը չի դիմադրել դրան։

Լիլիթ Գևորգյանը պատասխանեց, որ հայկական զինուժի դուրսբերումը Արցախից հենց ՌԴ-ի և Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքն է․

«Սա Արցախի՝ Ադրբեջանի տեսանկյունով ինտեգրման պրոցեսներից մեկն է, ընդ որում՝ ինչպես ադրբեջանական կողմը նաև հայտնում է, նման պայմանավորվածություններ ձեռք էին բերել 2020-ի նոյեմբերին։ Այն, ինչ տեսնում ենք, արդյունք է Հայաստանի իշխանության ընտրության՝ նրանք ընտրեցին ոչ թե Մինսկի գործընթացը շարունակել, այլ՝ որպես նոր իրողության հիմք ընդունեցին 2020-ի նոյեմբերի հրադադարի հայտարարությունը։ Սա Արցախի խնդրում հայկական կողմին դուրս հանելու գործընթաց է։ Հայկական կողմը հավատարիմ է մնում ռուս-ադրբեջանական համաձայնության»։

Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբանը Factor TV-ի եթերում խոսել է նաև Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած կախվածությունը նվազեցնելուև անկախությունն ամրապնդելու կարևորությունից։ Փորձագետը նշում է, որ կա երկու ռիսկ, որոնք, սակայն հաղթահարելի են։ Բալանսավորման գնալու դեպքում ռուսական գործակալական ցանցը կարող է ապակայունացնել Հայաստանը, սակայն դա համարում է չեզոքացման և հաղթահարման ենթակա հարց։

Երկրորդ հնարավոր ռիսկը Ադրբեջանի ռազմական շանտաժն է ՀՀ-ի դեմ՝ ՌԴ-ի ձեռքով հրահրված։ Լիլիթ Գևորգյանի պնդմամբ՝ ՀՀ-ն կարող է նաև այդ վտանգը չեզոքացնել, եթե գործակցի Արևմուտքի հետ, որն ունի ուղիղ ազդեցության լծակներ Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Ըստ նրա՝ ՀՀ-ի և ԼՂ-ի անվտանգության խնդրի լուծումը կարող է գտնվել ռուսական ցանցից ազատվելու ճանապարհով։ Ըստ նրա՝ ո՛չ ներկա իշխանությունը, ո՛չ նախկին որևէ քաղաքական իշխանություն չի ունեցել Հայաստանի անկախությունը հզորացնելու ծրագիր, մինչդեռ Արևմուտքը կարող է իրապես մեծ աջակցություն ցույց տալ Երևանին։ Ուկրաինայի վրա հարձակումով, ըստ Գևորգյանի, ՌԴ-ն ոտնահարել է միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր և այսօր արտաքին քաղաքականություն Կրեմլը վարում է՝ ոչ թե իրավունքի հիմքի վրա, այլ՝ բացառապես իր շահերին համապատասխան։ Սա մարտահրավերներ է առաջացրել նաև ՀՀ-ի համար, որը նրա գնահատմամբ՝ գտնվելով վասալային կախման մեջ ՌԴ-ից՝ ունեցել է տարածքային կորուստներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան