Նարիշկինն Ադրբեջանի հետախուզական ծառայության հետ համաձայնագիր է կնքել․ այն ուղղված է պաշտպանելու երկրների տարածքային ամբոջականությունը

Լուրեր

15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
Բոլորը

Բաքվում գտնվող ՌԴ  արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը  հայտարարել է, որ Հարավային Կովկասում  խաղաղության վերականգնումը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է, գրում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը։

Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Նարիշկիը հայտարարել է, որ Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևի՝ փետրվարի 22-23-ը Մոսկվա կատարած այցը կարևոր իրադարձությունն է ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Նա նշել է, որ ընթացիկ տարին հատուկ է երկու երկրների հարաբերություններում, որոնք նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ըստ ռուս պաշտոնյայի՝ երկու երկրների համագործակցության զարգացման  կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը և երկու պետությունների անվտանգությունը։ Այդ առումով, ըստ նրա, հատուկ ծառայությունների համագործակցությունը ունի հատուկ նշանակություն։

«Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել պատերազմի ավարտի հարցում: Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությունը հրադադարի մասին հիմնարար փաստաթուղթ է դարձել այս տարածաշրջանում նոր հարաբերություններ կառուցելու համար»,-ասել է Նարիշկինը՝ հավելելով, որ խաղաղության ապահովման գործում կարևոր դերակատարում ունեն խաղաղապահները։

«Մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանը, որպես միջնորդ, որպես գործընկեր, որպես և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի բարեկամ, առանցքային դեր է խաղում ամուր և հուսալի խաղաղության վերականգնման գործում այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ սահմանների դելիմիտացիան, երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը և վերջնարդյունքում՝ խաղաղության մեծ պայմանագրի կնքումը»,-ասել է ռուսական հատուկ ծառայությունների ղեկավարը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրն է, որը հնարավորություն կտա զարգացնել տնտեսական հարաբերությունները, մշակութային ու հումանիտար համագործակցությունը։ Նարիշկինը նաև հայտնել է, որ այսօր  Ադրբեջանի ու ՌԴ-ի  արտաքին հետախուզական ծառայությունների միջև հետախուզության ոլորտում համագործակցության զարգացման մասին համաձայնագիր է ստորագրվել։

«Այս փաստաթուղթը լրացուցիչ ազդակ կհաղորդի մեր հարաբերությունների և փոխգործակցության զարգացմանը»,- պարզաբանել է Նարիշկինը։

Փաստաթուղթը նախատեսում է  համատեղ գործողություններ երկու պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, միջազգային ահաբեկչության և արմատական ​​ծայրահեղականության դեմ պայքարի, երրորդ երկրներում Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիների շահերի պաշտպանության հարցերում։

«Մեր հատուկ ծառայությունների համագործակցությունն ունի լավ պատմություն։ Մենք մեծ հարգանքով են վերաբերվում մեր ադրբեջանցի գործընկերներին ու ընկերներին»,-ասել է Նարիշկինը։

Հիշեցնենք, որ Սերգեյ Նարիշկինը նախօրեին այցելել էր Երևան։

Էմմա Չոբանյան