Զավեշտ է Նարիշկինի ասածը, թե ՌԴ-ն կպաշտապանի ՀՀ-ին․ նա ԼՂ-ի դեմ ահաբեկչական սպառնալիքից խոսեց, բայց չպաշտպանեցին մեզ․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը Factor TV-ի հարցազրույցում «զավեշտալի» է որակում Հայաստան ժամանած ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, թե «Ռուսաստանը բավականաչափ ուժ ու ռեսուրս ունի, որպեսզի դժվար պահին պաշտպանի դաշնակիցներին ու ընկերներին»։ Քաղաքագետը Նարիշկինի հավաստիացումը կասկածի տակ է դնում՝ հիշեցնելով 44-օրյա պատերազմի ժամանակ նույն Նարիշկինի վարքագիծը․ «Ինքը՝ Նարիշկինը պատերազմի առաջին շաբաթներին խոսում էր Մերձավոր Արևելքից՝ Սիրիայից, Արցախյան պատերազմի թատերաբեմ բերված վարձկան ահաբեկիչների մասին։ Եթե ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը խոսում է ՀՀ-ին սպառնացող վտանգի մասին, ըստ որում՝ ահաբեկչական վտանգի մասին է խոսում՝ քանի որ Սիրիայից բերված գրոհայիններն ահաբեկչական խմբավորումներ էին, բայց դրան ՌԴ-ի կողմից չհաջորդեց որևէ գործողություն՝ կանխելու իր դաշնակցի նկատմամբ ոտնձգությունները, ներեցեք, բայց ստացվում է՝ Դոնբասում «ռուսական աշխարհին» ոչինչ չպիտի սպառնա, իսկ Արցախում կարող են «հայկական աշխարհին» տեռորիստնե՞րը սպառնալ։ Որտե՞ղ է ռուսական քաղաքականության տրամաբանությունը»,- հարց է բարձրացնում Ստյոպա Սաֆարյանը։

Factor TV-ի հարցազրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիրը անդրադառնում է նաև Արցախից ՀՀ-ի զորքերի դուրսբերման հանգամանքին՝ շեշտելով, որ այն ՌԴ-ի՝ Ադրբեջանին տված խոստման կատարումն է։ Խոսելով ՀՀ-ի կողմից առանձին արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու ԱԽ քարտուղարի հայտարարած գաղափարից՝ Ստյոպա Սաֆարյանը պնդում է, որ դա ՌԴ-ի հետ չի կարող ՀՀ-ն իրականացնել՝ նախ կարիք կա ռուսական ազդեցության գործակալներից ազատել ՀՀ-ի անվտանգային համակարգերը։ Քաղաքագետը նշում է, որ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի, Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարի, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի համաժամանակյա այցերը Հայաստան ցույց են տալիս, որ ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Ըստ Սաֆարյանի՝ ԼՂ-ի կոնֆլիկտի հարցում ՀՀ-ն ընդհանուր շահեր ունի Արևմուտքի հետ, որը պնդում է կոնֆլիկտի գոյության փաստը։ Թուրքիան, Ադրբեջանն ու ՌԴ-ն փորձում են Արևմուտքին դուրս մղել ռեգիոնից, և միայն ՀՀ-ն է, որ ըստ քաղաքագետի, Արևմուտքին թույլ է տալիս վերականգնել միջազգային մանդատը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան