Հունաստանը միանում է ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին, մինչ Թուրքիան փորձում է լուծել F-16-ների գնման հարցը

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Հունաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ միանալու F-35  կործանիչների ծրագրին և լոբբինգ է անում Վաշինգտոնում հայտի համար՝ միաժամանակ կոչ անելով պաշտոնյաներին ընդդիմանալ Թուրքիայի կողմից F-16-ների գնմանը, գրում են Ահվալ գործակալությունը։

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսը, ով այս շաբաթ պաշտոնական այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում, ասել է, որ իր երկրի հնարավոր միացումը  F-35 ծրագրին քննարկվել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի, ինչպես նաև ծրագրի տնօրեն Սին Բուրքի հետ։

«Մենք դիմում-նամակ ենք ուղարկել և պետք է որոշ ժամանակ սպասենք, դա ընթացակարգն է։ Սակայն այն ամենը, ինչ պետք է արվի ընթացակարգային մակարդակով ծրագրին արագ միանալու համար, արվել է»,-ասել է Հունաստանի ՊՆ ղեկավարը։

Աթենքն անցյալ ամիս է ուղարկել է 20 F-35A գնելու իր պաշտոնական նամակը, իսկ Թուրքիան դուրս է մնացել ծրագրից 2019-ին Ռուսաստանից ռուսական С-400 պաշտպանական համակարգեր գնելուց հետո։

«Lockheed Martin»-ի համատեղ արտադրության ծրագրին ԱՄՆ-ի և ութ այլ երկրների հետ միանալը Հունաստանից կպահանջի նաև իր սեփական ներդրումը կատարել առաջադեմ կործանիչների արտադրության մեջ։

Պանայոտոպուլոսը նշել է, որ ծրագրին միանալն արտացոլում է Հունաստանի ու ԱՄՆ-ի հանձնառությունը՝ ակտիվացնել համագործակցությունը պաշտպանական գնումների ոլորտում։

Իր ԱՄՆ այցի ընթացքում Պանայոտոպուլոսը նաև լոբբինգ է իրականացրել Թուրքիային F-16-ների հնարավոր վաճառքի դեմ՝ հանդիպելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Բոբ Մենենդեսի հետ, որն առանցքային դերակատարում ունի այս հարցում։

Հավելենք, որ Թուրքիան անցյալ տարի դիմել է ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչ ու դրանց 80 արդիականացման սարք գնելու համար։ Հունիսին  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում էլ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն իր աջակցությունն էր  հայտնել կործանիչների վաճառքին։ Սակայն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը անցյալ շաբաթ  ընդունել էր 2023-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում  հայամետ չորս փոփոխությունները, որոնցից մեկն էլ վերաբերում է F-16-ի վաճառքի սահմանափակումներին։

Էմմա Չոբանյան