Այսօր առավոտյան ժամը 08։30-ից ընդդիմությունը անհնազանդության ակցիաներ է իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փորձելով կաթվածահար անել կենտրոնական փողոցների երթևեկությունը։ Այդ ընթացքում ոստիկանությունը շուրջ 200 քաղաքացու է բերման ենթարկել, գրանցվել են նաև բռնության դեպքեր։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում նշեց, որ անհնազանդության ակցիաների ընթացքում բռնության 2 բնույթի դեպքեր են արձանագրվել։ «Ցուցարարների …

