Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Այսօր նախատեսված ԱԺ խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով։

Նիստի ընթացքում քննարկման պետք է դրվեր ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակայությունների պատճառով նրանց մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Առաջիկա երկու ժամերի ընթացքում եթե քվորում լինի, ապա խորհրդի նիստը կգումարվի։ Խորհրդում ՔՊ-ն մեծամասնություն է կազմում։

Հիշեցնենք, իշխող ՔՊ խմբակցությունը հայտարարել էր, որ պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան չի դիմելու` հաշվի առնելով ժողովրդի կամարտահայտությունը։ Ըստ ամենայնի՝ ՔՊ-ականների նիստին չներկայանալը պայմանավորված է հենց այս քաղաքական որոշմամբ։

Նշենք, որ 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ստացել էին 300 հազարից ավելի քվե։

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները գերազանցել են անհարգելի բացակայությունների շեմը մայիսից՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մեկնարկից հետո։

Նարեկ Կիրակոսյան