Հինգշաբթի՝ մայիսի 12-ին, Ֆինլանդիան որոշում կկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ֆիննական Iltalehti թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, գրում է ՏԱՍՍ-ը։ Պարբերականի համաձայն՝ նախագահ Սաուլի Նիինիստոն կհայտարարի, որ աջակցում է երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության որոշմանը։ Դրանից հետո խորհրդարանը կհայտարարի, որ երկիրը պետք է դիմի ռազմական դաշինքին անդամակցելու համար։ Վարչապետ Սաննա Մարինը նույնպես համաձայն է, …

