Իսրայելը խնդրել է ԱՄՆ-ին ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ Սիրիայում քրդերի դեմ նոր ռազմական գործողություն չսկսելու համար

Լուրեր

09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
Բոլորը

Իսրայելը  վերջին շաբաթներին գաղտնի լոբբինգ է իրականացրել Բայդենի վարչակազմում, որպեսզի ճնշում գործադրվի Թուրքիայի վրա՝ չներխուժելու Հյուսիսային Սիրիա քուրդ զինյալների դեմ հերթական ռազմական գործողության սկսման համար: Այս մասին Axios-ին հայտնել է իսրայելցի երկու պաշտոնյա։

Սա Թուրքիայի և Իսրայելի համար, որոնք հարաբերությունների կարգավորման գործընթացում են, զգայուն պահ է: Իսրայելը սիրիական քրդերին համարում է դաշնակիցներ՝ ընդդեմ Սիրիայում իրանական ազդեցության աճի և արդեն մի քանի տարի աջակցում է նրանց, ինչպես դիվանագիտական, այնպես էլ այլ միջոցներով:

Աղբյուրը նշել է, որ Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էյալ Հուլաթան ամերիկացի գործընկեր Ջեյք Սալիվանին ասել է, որ թուրքական նոր ներխուժումը Սիրիայի հյուսիսում երկարաժամկետ հեռանկարում կարող է օգուտ բերել Իրանին։ Այս ուղերձը ԱՄՆ-ին փոխանցել են իսրայելցի մի քանի այլ պաշտոնյաներ ևս։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունները։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Թեհրանում տեղի էր ունեցել Սիրիայի հարցով Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողովը։

Էմմա Չոբանյան