Ռուսաստանի իշխանությունները որոշել են փակել «Սոխնուտ» հրեական գործակալությունը

Լուրեր

11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Գնաճը 4.3 տոկոս է այս պահին. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
Բոլորը

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը խնդրում է լուծարել երկրում գործող «Սոխնուտ» հրեական գործակալությունը, որն օգնություն է ցուցաբերում Իսրայել հայրենադարձության հարցում։

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Մոսկվայի Բասմանի դատարանին, նման հայց է ներկայացրել Արդարադատության նախարարության Մոսկվայի վարչությունը։

Գերատեսչությունը խնդրել է իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրից հանել «հրեական սփյուռքի հետ հարաբերությունների պահպանման համար» ստեղծված հրեական «Սոխնուտ» ոչ առևտրային կազմակերպությանը։ Արդարադատության նախարարության հայցերը կապված են գործակալության կողմից «իր գործունեության ընթացքում» օրենքի խախտման հետ», – ասել է դատարանի մամուլի քարտուղար Եկատերինա Բուրավցովան։

Նա հավելել է, որ հայցի վերաբերյալ դատական նիստը դատավորը նշանակել է հուլիսի 28-ին։

Հուլիսի սկզբին իսրայելական Jerusalem Post թերթը գրել էր, որ ՌԴ արդարադատության նախարարությունը գործակալությունը նամակ է ուղարկել՝ պահանջելով դադարեցնել բոլոր գործողությունները երկրում։ «Սոխնուտը» հաստատել է նամակի ստացումը` նշելով, որ իրենք «երբեմն ստիպված են լինում որոշակի ճշգրտումներ իրականացնել (Ռուսաստանի) իշխանությունների խնդրանքով»։

Տաթև Ֆռանգյան