«Հայաստան» հիմնադրամը սահմանամերձ Բաղանիս գյուղում շարունակում է ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները. տեղեկանում ենք «Հայաստան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։ «Աղբյուրների ցամաքելու պատճառով երկար տարիներ է, ինչ գյուղը կանգնած է ջրամատակարարման խնդրի առաջ: Այսուհետ գյուղի բնակիչները մշտական ջուր կունենան թե՛ խմելու, և թե՛ կենցաղային կարիքները հոգալու համար»,- ասված է հաղորդագրությունում։