Որքան գումար է Հայաստան մտել 2022-ի հունվար-մայիսին․ ԿԲ-ի տվյալները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա մայիսին արտերկրից Հայաստան եկած գումարները աճել են շուրջ 2,3 անգամ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ԿԲ հրապարակած տվյալների վերլուծությունից։

 

Այսպես․ այս տարվա մայիսին ՀՀ ֆիզիկական անձանց արտերկրից փոխանցվել է 412 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ամսվա 174,8 մլն դոլարի փոխարեն։ Նշենք, որ սա ՀՀ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։ 

 

Գումարի մեծ մասը եկել է ՌԴ-ից։ Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 266 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ամսվա 72 մլն դոլարի փոխարեն։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված մարտից սկսած տարբեր հաշվարկների համաձայն Հայաստան է եկել շուրջ 60-80 հազար ՌԴ քաղաքացի։ Ռուս-ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՀՀ առևտրային բանկերում հաշիվներ բացած օտարերկրյա քաղաքացիների թիվը մայիսի 3-ի տվյալներով 16 000 է․ այս մասին ասուլիսում հայտարարել էր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 

Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ ՌԴ-ից Հայաստան փոխանցված գումարների նման աճը պայմանավորված է ռուսաստանցիների Հայաստան հոսքով։ 

 

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցված գումարները ևս աճ են գրանցել։ Այս տարվա մայիսին ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել 57,5 մլն դոլար նախորդ տարվա նույն ամսվա 46 մլն դոլարի փոխարեն։ 

 

Անժելա Պողոսյան