Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը համաձայնեցված չի եղել ԲԴԽ կազմի հետ. Մակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Դատական համակարգի ծանրաբեռնվածությունը խայտառակ մակարդակի է»,- Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում այս գնահատականը տվեց ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2018 թվականից ի վեր հարուցված կոռուպցիոն գործեր կան, որոնցով մինչ այժմ որոշումներ չեն կայացվել:

«Երբ ես նոր էի դատավոր աշխատում, Աջափնյակի դատարանը կարող էր տարեկան ստանալ 100 գործ, իսկ հիմա ամեն դատավորի վարույթում 200 քրգործ կա: Այդ պատճառով դատական նիստերը ձգձգվում են: Այնպես չէ, որ քաղաքական իշխանությունը միջամտում է, որ ձգձգվեն: Հակառակը, բոլորն այս պահին, այդ թվում քաղաքական իշխանությունը, շահագրգիռ են, որ նույն կոռուպցիոն գործերով կայացվեն դատական ակտեր»,- նշեց ԲԴԽ անդամը:

Հարցին՝ վեթինգից վախենո՞ւմ եք, Մեսրոպ Մակյանը պատասխանեց․ «Իհարկե, ոչ։  Վեթինգը ո՞րն է։ Տարբեր մարդիկ դրան տարբեր տեսանկյունից են նայում։ Մենք անցել ենք այդ ամենի միջով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն․ որևէ ռիսկ չի գտել։ Բարեվարքության հարցաթերթիկ եմ լրացրել և ստացել դրական եզրակացություն։ Կարծում եմ՝ վեթինգն անցել եմ»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունը ճնշում էր դատավորների վրա, Մակյանը նշեց, որ իր ուրույն կարծիքն ունի այդ հայտարարության վերաբերյալ, որը, սակայն,  չի ցանկանում բարձրաձայնել, և հավելեց. «Դա Վարդազարյանի հայտարարությունն է, որն ինքն էլ բազմիցս մեկնաբանել է: Ես գնահատական կհնչեցնեի այդ հայարարության վերաբերյալ, եթե այն ԲԴԽ բոլոր անդամների հետ համաձայնեցված լիներ, բայց այդպես չէ»:

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատավորներին կոչ էր արել հավատարիմ մնալ ժողովրդին տված երդմանն ու զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից։ «…. Այսօր, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու է շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- նշված էր Վարդազարյանի հայտարարությունում:

Մանրամասները՝ տեսանյութում: