ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Մարիետա Ամիրաղյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Նոյեմբերյան)․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Մասնավորապես՝ արտադրամասը գործունեություն է իրականացրել մեկ ընդհանուր մակերեսի վրա, որտեղ վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, բոլոր սենքերը տեղակայված են նույն …