Ադրբեջանն օտարերկրացիների հերթական քարոզչական այցն է կազմակերպել Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաք, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ «Ղազախստանի ԶԼՄ-ների և հասարակության ներկայացուցիչներն այսօր այցելել են Շուշի քաղաք: Հյուրերի հետ հանդիպման ժամանակ ես նրանց տեղեկացրել եմ Շուշիի շրջանում իրականացվող վերականգնողական և վերակառուցման աշխատանքների մասին»,- Թվիթերում գրել է Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։ Հավելենք՝ սա առաջին …