Երեք ծանր հանցագործություն՝ մի քանի օրում․ արզականցի տղամարդուն հայտնաբերել չի հաջողվում

Լուրեր

05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ մեկ շաբաթ է՝ Կոտայքի մարզում ողբերգական սպանությունները հաջորդում են իրար․ նախնական վարկածով հանցագործություն կատարողը նույն անձն է՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը:

Factor.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը նշեց, որ 2022թ․ օգոստոսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 46-ամյա տղամարդը բաց պատուհանով մտել է հարևանի ննջասենյակ, ծեծի ենթարկել, մի քանի անգամ դանակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև վերջինիս կնոջ նախաբազկի շրջանում՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդու բնակության վայրի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է նաև վերջինիս կնոջ դին՝ պարանոցը մասամբ կտրված վիճակում:

Առանձնակի դաժանությամբ հանցագործությունը, սակայն, այսքանով չի ավարտվել։ Քննչական մարմնի տեղեկացմամբ՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Զորիկ Մելքոնյանը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող ընկերության տարածքում իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նույն ընկերության երկու աշխատակցի, որի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Երրորդ հանցագործությունը, որում կասկածվում է Զորիկ Մելքոնյանը, ավազակային հարձակում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել նույն օրը ժամը 04:00-ից 04:30-ն ընկած ժամանակահատվածում․ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում ցուցադրելով ձեռքին եղած դանակը, պահանջել է գումար և սննդամթերք:

Factor.am-ի հետ զրուցում ՔԿ խոսնակը հայտնեց, որ բոլոր երեք դեպքերը միացվել և քննվում են մեկ վարույթում, իսկ կասկածյալ Մելքոնյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Մեր հարցին՝ ինչո՞ւ չի հաջողվում գտնել հանրության համար վտանգ ներկայացնող հետախուզվողին և կանխել հետագա նոր հանցանքները, Թադևոսյանը պատասխանեց, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ժամ առաջ Մելքոնյանին գտնելու և բերման ենթարկելու ուղղությամբ։

Վարույթն իրականացնող մարմինն զգուշացնում է, որ նշված անձը վտանգ է ներկայացնում հասարակության համար և կոչ է անում լինել զգոն, միաժամանակ, նրա գտնվելու վայրը իմացողներին խնդրում է զանգահարել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին՝ 099 000111 կամ ՀՀ ոստիկանություն՝ 102 հեռախոսահամարներով:

Ռոզա Վարդանյան