Բացարձակ անընդունելի է. Վլադիմիր Վարդանյանը՝ դատախազի՝ մահապատիժը վերականգնելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Չափազանց զարմացած եմ։ Այնքան անսպասելի էր, որ մի պահ ինձ թվաց, թե «ֆեյք նյուզ» է։ Որևէ տրամաբանական բացատրություն այդ առաջարկում չեմ տեսնում։ Սա ասում եմ որպես սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, որպես Եվրոպայի խորհրդում մահապատժի արգելման հարցով գլխավոր զեկուցող»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկին, ըստ որի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր պետք է ստեղծել, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ այս թեմայի քննարկումն անընդունելի է․ «Խոսում ենք պատժի անխուսափելիության, ոչ թե ծանրության մասին։ Մահապատժի գործընթացը Եվրոպական մայրցամաքում դիտարկվում է որպես հնացած և քրեական արդարադատության արդի գործիքակազմում չտեղավորվող երևույթ։ 1995թ․-ից ՀՀ սահմանադրության մեջ նշվում է, որ մահապատիժը կարող է կիրառվել որպես բացառիկ պատժամիջոց, իսկ դրանից հետո բոլոր փոփոխություններն ուղղված են եղել մահապատժից հրաժարմանը։ Մեր միջազգային պարտավորություններում ևս ամրագրված է, որ ՀՀ-ն հրաժարվում է մահապատժից։ Խոսքը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասին է»։

Վարդանյանը համաձայն չէ Դավթյանի պնդումների հետ, թե մահապատիժը վերականգնելը չի հակասում ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին․ «Ամեն պետության իրավունքն է դրա վերականգնումը, բայց չմոռանանք, որ գործ ունենք եվրոպական ժողովրդավարության համատեքստում չտեղավորվող պատժամիջոցի հետ։ Ես չէ, որ պետք է սա բացատրեմ պարոն Դավթյանին։ Շատ դեպքերում դատավճռի փոփոխության հիմքեր են եղել, այսինքն՝ անձին ենթարկել են մահապատժի, բայց գիտության զարգացման արդյունքում ԴՆԹ անալիզի միջոցով պարզվել է, որ կատարողն այդ մարդը չէ։ Նելսոն Մանդելան և շատ այլ անձինք դատապարտված էին մահապատժի, բայց հետո ժողովրդավարական կառավարման համակարգում զբաղեցրին իրենց տեղը»։

Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ իր մոտեցումը նաև խմբակցության մոտեցումն է, թեև խմբակցության ձևաչափում նման քննարկում չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում: