Էջմիածնի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:40-ից մինչև 20:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մի շարք փողոցների ջրամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Ջրամատակարարումը կդադարեցվի Դավիթ Անհաղթի, Իսի լե Մուլինոյի, Արարատյան, Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու, Պատկանյանի, Ռ. Եսայանի, Լերմոնտովի, Կոմունարների, Նոր Եվդոկիայի, Հայոց բանակի և Շահումյան փողոցներում։
«Վեոլիա Ջուր»-ը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։

