Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով պայմանավորված՝ Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է։
Փրկարար ծառայությունից հիշեցնում են, որ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

