Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։ Պետական նախարարն ընդգծել է դպրոցի ունկնդիրների ավանդական դարձած այցերի կարևորությունը՝ նշելով, որ Արցախ այցելությունը հնարավորություն է ընձեռելու ապագա դիվանագետներին տեղում պատկերացում կազմել Արցախի, նրա ներկայի և ապագայի վերաբերյալ, որը կօգնի …