Ռուսաստանի երկրորդ խոշորագույն նավթարդյունահանող ընկերության՝ «Լուկօյլի» ղեկավարը, ով քննադատում էր Մոսկվայի ներխուժումն Ուկրաինա, մահացել է հիվանդանոցի պատուհանից ընկնելու հետևանքով, գրում է Euronews-ը։ Ստացած վնասվածքներից Մագանովը տեղում մահացել է, նրա մարմինը հայտնաբերել է բժշկական անձնակազմը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ «Այսօր առավոտյան Մագանովն ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բաժանմունքի պատուհանից։ Ստացած վնասվածքներից նա մահացել է»,- ասվում է …

