Պետական կառավարման մարմիններում կուտակված չշահագործվող 654 ավտոմեքենա առաջիկայում կհանվի աճուրդի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։ «Առաջիկայում մոտ 200 մլն դրամ կարող է դրա արդյունքում բյուջե մտնել»,-նշեց Սանոսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ավտոմեքենաներն այն վիճակում են, որ վաճառվեն։ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ …

