Իրավիճակ ունենք` պատմաբանին նշանակում ենք զոդման դասախոս. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում կառավարության տեսլականը:

«Մեր տեսականը հետևյալն է՝ ուսումնարանների հնարավորինս լայն բաշխվածություն հանրապետության տարածքով, այդ թվում՝ այս կամ այն մարզում պոտենցիալ պահանջարկի հաշվառմամբ, ֆիզիկական և բովանդակային ենթակառուցվածքների թարմացում աշխատաշուկայում մրցունակ մասնագետների պատրաստման գործնական խնդրի լուծմանը համահունչ, որի անբաժանելի մաս է պրոֆեսիոնալ դասախոսների և վարպետների ներգրավումը, որոնք պետք է ուսուցանեն ոչ միայն ուսանողներին, այլև մասնագիտական վերապատրաստում անցնողներին:

Նախ մտադիր ենք ուսումնարաննրում ներգավել հմուտ վարպետների, որոնք տիրապետում են արհեստների կամ մասնագիտության: Այսօրվա կարգավորումներով այդ հաստատություններում դասավանդելու համար պարտադիր բարձրագույն կրթություն է պետք, ինչն իրականում այնքան էլ հասկանալի չէ, որովհետև, օրինակ, զոդել ամենալավը կարող է սովորեցնել զոդողը: Ինչպես դպրոցներում իրավիճակ ունենք, որ նույն ուսուցիչը 4-5 տարբեր առարկաներ է դասավանդում, այնպես էլ ենթադրաբար ուսումնարաններում իրավիճակ ունենք, երբ որ լավ բարձրագույն կրթություն ունեցող պատմաբանին նշանակում ենք որպես զոդման դասախոս:

Իհարկե որոշակի վերապատրաստումներ և ատեստավորման մեխանիզմներ պետք է լինեն»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: