Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Լուրեր

22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ առաջարկվող փոփոխությունները միտված են կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների վարձատրության կարգավորումների հստակեցմանը, դրույքաչափի բարձրացման հնարավորության ընդլայնմանը, ինչպես նաև ատեստավորման գործընթացի կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված հարցերի կարգավորմանը։

Նախագծով առաջարկվում է ուսուցչի դրույքաչափի բարձրացում՝ մինչև 300 000 դրամ` համաձայն ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի:

Ըստ այդմ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչների համար իրականացվելու է կամավոր ատեստավորման երկրորդ փուլ` դրույքաչափը սահմանելով 300 հազար ՀՀ դրամ՝ համապատասխանաբար 30, 40, 50% հավելավճարով:

Այս միջոցառման կատարումն ապահովելու նպատակով առաջարկվում է 2027 թվականից սկսած՝ ատեստավորումն անցած ուսուցիչների համար 2028 թվականի հունվարի 1-ից մեկ դրույք ծանրաբեռնվածության դիմաց սահմանել 300 000 դրամ դրույքաչափ՝ հետևյալ դեպքերում՝

ուսուցիչը կամավոր ատեստավորման արդյունքում ստացել է 90-100 տոկոս արդյունք և կրկին մասնակցելով ատեստավորմանը՝ համարվել է ատեստավորված,
ուսուցիչը մասնակցել է կամավոր ատեստավորմանը և համարվել ատեստավորված, իսկ այդ արդյունքի հիման վրա սահմանված հնգամյա ժամկետը լրացել է՝ անկախ ատեստավորմանը մասնակցելու ժամանակահատվածից։
Առաջարկվում է հստակեցնել «ավելի բարձր արդյունք» և «ավելի ցածր արդյունք» հասկացությունները՝ սահմանելով համապատասխան կարգավորումներ։

Առաջարկվում է սահմանել, որ ուսուցիչների դրույքաչափերի փոփոխության և հավելավճարների տրամադրման նպատակով նախարարության և ուսումնական հաստատությունների միջև, իսկ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների մասով նաև Երևանի քաղաքապետարանի և այդ հաստատությունների միջև կնքվող պայմանագրերով ու դրանց առնչությամբ կնքվող համաձայնագրերով նախատեսվող գումարների հաշվարկման հիմք են ընդունվում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսումնական հաստատությունների կողմից մուտքագրված տվյալները:

Առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ կստեղծվեն ուսուցիչների վարձատրության կարգավորումների առավել հստակ և կանխատեսելի պայմաններ, կսահմանվեն դրույքաչափի բարձրացման լրացուցիչ հնարավորություններ և կկարգավորվեն ատեստավորման արդյունքների փոփոխության հետևանքով հավելավճարի տրամադրման ու ֆինանսական հաշվարկների իրականացման հետ կապված հարցերը։

Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական հարթակում շահառու կառույցները, մասնագետներն ու փորձագետները կարող են նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները, դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել մինչև 2026 թ. նոյեմբերի 13-ը ներառյալ: