«Անկախ դիտորդ»-ն ուսումնասիրել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին առաջադրված թեկնածուների ցուցակները և բացահայտել խնդիրներ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

2022 թ․ սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու բազմաբնակավայր 18 համայնքներում։ Դրանցից 17-ում ընտրությունները համամասնական ընտրակարգով են։ Սա համամասնական ընտրակարգով ավագանու չորրորդ խոշոր ընտրություններն են 2021 թ. աշնանը երեք փուլով 45 համայնքներում ընտրություններից հետո: Օրենսդրության որոշ կետեր շտկվել են, որոշ կարգավորումներ փոփոխվել։ Քաղաքացիական վերահսկողություն իրականացնող դիտորդական կազմակերպությունները, կուսակցությունները և ընտրական վարչարարություն իրականացնող մարմինները ձեռք են բերել նոր իրավական կարգավորումների կիրառման և դիտարկման անհրաժեշտ փորձ, որը հերթական անգամ կլրացվի այս ընտրությունների ժամանակ․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

«Նախորդ տարվա ընտրությունների ժամանակ «Անկախ դիտորդ» դաշինքը միայն քվեարկությունից հետո բացահայտեց, որ 4 համայնքներում առաջադրված և գրանցված կուսակցությունները չէին ապահովել բնակավայրերի ներկայացվածության (թեկնածուները պետք է ներկայացնեն առնվազն բնակավայրերի կեսը) քվոտան: Երկու դեպքում դա եղել է ՔՊ կուսակցությունը, մեկական դեպքում՝ ՀՅԴ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

Մինչ այդ՝ բնակավայրերի ներկայացվածություն չապահովելու պատճառով մերժվել էր երեք կուսակցությունների գրանցումը. Գորիսում՝ Կոմունիստական կուսակցության, Արթիկում՝ «Հանրապետություն» կուսակցության և Ախուրյան համայնքում՝ «Իկիլիկյան» դաշինքինը: Ընդ որում՝ հարկ է նշել, որ «Իկիլիկյան» դաշինքը գրանցվել էր Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից և կորցրել էր գրանցումը միայն դատարանի որոշմամբ՝ ՔՊ կուսակցության դիմումի հիման վրա:

Դաշինքն ուսումնասիրել է առաջիկա ընտրություններին բոլոր 18 համայնքներում առաջադրված բոլոր կուսակցությունների նախընտրական ցուցակները՝ սեռերի և բնակավայրերի ներկայացվածության քվոտան ստուգելու նպատակով:

Արձանագրում ենք, որ իրավիճակը զգալիորեն բարելավվել է և, օրինակ, սեռերի ներկայացվածությունը ցուցակները ներկայացնելու պահի դրությամբ ապահովված է։ Կհետևենք, թե ինչպես այն կարտացոլվի ընտրված ավագանիների կազմի վրա:

Միաժամանակ, բացահայտվել է երկու խնդիր՝ կոնկրետ և համակարգային»,- արձանագրում են դաշինքից:

Ուսումնասիրության արդյունքներն ավելի մանրամասն՝ այստեղ։