Օգոստոսի 29-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գառնի գյուղի մի ընկերությունից գողություն են արել: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օգոստոսի 28-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 29-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցի գործադրմամբ պատուհանը տեղահան անելով, մտել են բենզալցակայանի հարակից շինություն և …

