Այսօր՝ օգոստոսի 30-ին, Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները։ Այս մասին ավելի վաղ հայտնել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Սա փոխվարչապետների ղեկավարած հանձնաժողովների երկրորդ հանդիպումն է։ Հանձնաժողովներ ստեղծելու մասին հայտարարվել էր մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը տեղի էր …

