Ռուսաստանը Իրանից ԱԹՍ-ներ է ստացել, բայց որոշ սարքեր «պիտանի չեն եղել»․ WP

Լուրեր

25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Օգոստոսի 29-ին Իրանը Ռուսաստան է ուղարկել անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով The Washington Post (WP) ամերիկյան հրատարակությունը։

Խոսքն առնվազն երկու տեսակի մարտական անօդաչու թռչող սարքերի մասին է՝ Mohajer-6 և Shahed, որոնք նախատեսված են ռադարային համակարգերի, հրետանային կայանքների և այլ ռազմական օբյեկտների վրա հարձակումների համար։  Այդուհանդերձ, հրատարակության համաձայն՝ ԱՄՆ հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանը բազմաթիվ ձախողումների է հանդիպել ԱԹՍ-ների շահագործման ժամանակ։

Ըստ աղբյուրի՝ ռուս զինվորականներն առաջին փորձարկումներից հետո «դժգոհ են մնացել», քանի որ իրանական որոշ անօդաչու թռչող սարքեր «պիտանի չեն եղել»։ Միաժամանակ ԱՄՆ-ը կարծում է, որ Մոսկվան մտադիր է հարյուրավոր նման անօդաչու թռչող սարքեր գնել Թեհրանից։

Ռուսաստանը Իրանը համարում է զենքի պոտենցիալ մատակարար, որը կարող է նաև կիսել պատժամիջոցների շրջանցման և սահմանափակումների ներքո նավթ արտահանելու հարցում փորձը:

Տաթև Ֆռանգյան