Կոլոմբոյում ցուցարարները ներխուժել են Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեի գրասենյակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Անվտանգության ուժերը փորձել են կանխել հարձակումը, բայց, ըստ ականատեսների, ոչ այնքան մեծ ակտիվությամբ, թեև արցունքաբեր գազ են կիրառել, ինչից նույնիսկ մի քանի ցուցարարներ են վիրավորվել։ Վարչապետի աշխատակազմի մոտ ջրցան մեքենաներ են եղել, սակայն իրավապահները չեն համարձակվել դրանք կիրառել։ …

