Հերթական տարօրինակ պատահարը «Լուկօյլ»-ի անձնակազմի շրջանում․ տնօրենների խորհրդի նախագահն ընկել է հիվանդանոցի պատուհանից

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ռուսաստանի երկրորդ խոշորագույն նավթարդյունահանող ընկերության՝ «Լուկօյլի» ղեկավարը, ով քննադատում էր Մոսկվայի ներխուժումն Ուկրաինա, մահացել է հիվանդանոցի պատուհանից ընկնելու հետևանքով, գրում է Euronews-ը։

Ստացած վնասվածքներից Մագանովը տեղում մահացել է, նրա մարմինը հայտնաբերել է բժշկական անձնակազմը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Այսօր առավոտյան Մագանովն ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բաժանմունքի պատուհանից։ Ստացած վնասվածքներից նա մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական իշխանամետ լրատվամիջոցները հայտնում են,  որ Մագանովը կարող էր ինքնասպան լինել՝ ցած նետվելով 6-րդ հարկից։

ՌԴ ոստիկանությունն էլ հայտնել է Մոսկվայի արևմուտքում պատուհանից ընկած տղամարդու մահվան մասին, սակայն մահացածի անունը չի նշել։ Ընկերությունը դեռևս չի մեկնաբանել թոփ-մենեջերի մահվան լուրը։

Հիշեցնենք, որ մայիսին էլ առեղծվածային հանգամանքներում մահացել էր «Լուկօյլ» նավթային ընկերության նախկին թոփ մենեջեր, միլիարդատեր Ալեքսանդր Սուբոտինը: Վերջին ամիսների ընթացքում սա ռուսական ընկերությունների թոփ մենեջերների առաջին տարօրինակ մահը չէ: Ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին «Գազպրոմբանկ»-ի նախկին մենեջեր Վլադիսլավ Ավաևի և «Նովատեկ»-ի նախկին ղեկավար Սերգեյ Պրոտոսենիի մահվան մասին: Հետաքննության նախնական վարկածով՝ երկուսն էլ նախ սպանել են ընտանիքի անդամներին, ապա ինքնասպան են եղել։

Տաթև  Ֆռանգյան