Լեհաստանը գնահատել է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի կողմից երկրին հասցված վնասի չափը՝ 1,3 տրիլիոն դոլար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին։ «Գումարը, որը ներկայացվել է որպես փոխհատուցում, ամենասահմանափակն է։ Այն կարելի է զգալիորեն ավելացնել։ Դա կազմում է 6 տրիլիոն 200 մլրդ զլոտի՝ 1,3 տրիլիոն դոլար։ …

