Արմեն Փամբուխչյանն ընդունել է դեսպան Մանուել Բեսլերին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Մանուել Բեսլերին։ Հանդիպմանը ներկա էին ՇԶՀ գործակալության Հումանիտար աջակցության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոխորը, ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Բեսլերին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և հայկական ՄԱԿ-ի միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչներին համապատասխան հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի առաջին վերաորակավորման վարժանքին անձամբ մասնակցելու համար:

Դեսպան Բեսլերը շնորհակալություն է հայտնել ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար և շեշտել, որ կարևորում է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի կատարած աշխատանքները։

Գործակալության աջակցությամբ տեղծվել են միջազգային որոնողափրկարարական INSARAG-ի չափանիշներին համապատասխան արագ արձագանքման 5 թիմեր` Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում: ԱԻ նախարարը առաջարկել է դիտարկել ևս երկու թիմի որակավորմանն աջակցելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։