Դատախազությունը սխալվում է. ՀՀ-ում մահապատժի բացարձակ արգելք կա․ FIP

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 1-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորություն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը և պարզվել է որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն»:

Իրականում, այս պնդումը կեղծ է, քանի որ կա միջազգային փաստաթուղթ, որով Հայաստանը պարտավորվում է բացառել մահապատժի կիրառումը հանրապետության սահմաններում:

Հայաստանը 2021 թ. մարտի 21-ին վավերացրել է ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրությունը», որի առաջին հոդվածը նախատեսում է, որ արձանագրության մասնակից պետության իրավասության ներքո գտնվող որևէ մեկը չի կարող մահապատժի ենթարկվել. «Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավասության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար»:

Թեև արձանագրությունը նախատեսում է բացառություն ռազմական իրավիճակի դեպքում, եթե մասնակից երկիրը վերապահումով վավերացնի փաստաթուղթը, սակայն Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է առանց վերապահումների: 

Ադրբեջանն ու Հունաստանը ստորագրել են արձանագրությունը վերապահումով, որը նախատեսում է ռազմական դրության ժամանակ մահապատժի կիրառում` պատերազմի ընթացքում կատարված ռազմական բնույթի ծանր հանցագործության համար:

Մահապատիժը Հայաստանում 

Հայաստանում մահապատիժը վերացվել է 2003 թվականին՝ Եվրոպայի խորհրդին  անդամակցելու գործընթացի շրջանակներում, ինչից հետո առավելագույն պատիժը հանրապետությունում ցմահ ազատազրկումն է:

Սահմանադրության 24-րդ հոդվածը հռչակում է, որ Հայաստանում ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: *Ընդ որում, Մայր օրենքի 76-րդ հոդվածում շեշտվում է, որ  արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ անգամ, մահապատժի արգելքը չի կարող վերանայվել:

Այսպիսով, պնդումը, թե ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն, սխալ է:

*Սույն հոդվածի սկզբնական տարբերակում թյուրիմացաբար նշվում էր, որ Սահմանադրության 76-րդ հոդվածը վերապահում է սահմանում արտակարգ եւ ռազմական դրությունների պայմաններում: Սխալը շտկվել է: