Հունաստանը «վահան է ստեղծում» Թուրքիայի անօդաչուների սպառնալիքին դիմակայելու համար

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

Թուրքիայի անօդաչու թռչող սարքերի աճող սպառնալիքը, որոնք վերջին ամիսներին Անկարայի սադրանքներն են ղեկավարում Էգեյան ծովում, դարձել են ոչ միայն Հունաստանի պաշտպանության ուժերի, այլև արտաքին քաղաքականության ուշադրության առարկան, գրում է ekathimerini-ն։

Նշվում է, որ մտահոգություններն ավելի են սրվում Հունաստանի օդային տարածքի խախտումներում դրանց ավելի շատ օգտագործման ֆոնին։ Անօդաչուներն արտահանվում են նաև Աֆրիկա, Ասիա և Եվրոպա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ իր երկրի ԶՈՒ-ն ներկա է ամենուր «անօդաչու թռչող սարքերով»։

Ի պատասխան այս սպառնալիքների՝ Հունաստանի Պաշտպանության նախարարությունը ձգտում է պաշտպանել Էգեյան ծովը անօդաչուների ներխուժումից՝ կղզիներում հակազդեցության միջոցների տեղակայմամբ։

Լրատվամիջոցը գրում է, որ ըստ Թուրքիայի արդյունաբերության նախարար Մուսթաֆա Վարանքի՝ իրենց Զինված ուժերն ունեն առնվազն 200 անօդաչու թռչող սարք։

Baykar ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարն էլ, որը  նաև Էրդողանի փեսան է, ներկայացրել է Թուրքիայի նոր անօդաչու կործանիչի՝ «Kizil Elma» մոդելը, որի առաջին թռիչքը նախատեսվում է 2023 թվականի մարտին։

Էմմա Չոբանյան